Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Արտիճուկը ժողովրդական բժշկության մեջ

Արտիճուկը ժողովրդական բժշկության մեջ

Էգեյան լեգենդներից մեկի համաձայն` առաջին «արտիճուկը» դարձել է մի գեղեցիկ երիտասարդ աղջիկ՝ Կինարա անունով: Նա ապրում էր Զինարի կղզում, իսկ Զեւսը նրան շատ հավանելով, դարձնում է Օլիմպոսի իր ֆավորիտներից մեկը, բայց մի անգամ չհանդուրժելով Կինարայի ստախոսությունը` Ամենակարող Զեւսը նրան դարձնում է արտիճուկ:

 

Արտիճուկը դեռեւս 5000 տարի առաջ հայտնի է եղել Եգիպտոսում, Հին Հունաստանում ու Հռոմում: Հին հույներն ու հռոմեացիներն այն դիտում էին որպես ուժեղ աֆրոդիզիակ: Հնում գտնում էին, որ այն օգտագործելով՝ կարելի է տղա երեխա ունենալ: Իսկ հարուստ հռոմեացիներն արտիճուկին խառնում էին մեղր, քացախ ու նեխուր եւ օգտագործում ամբողջ տարին:

 

Ֆրանսիայում այս բանջարեղենի էրոտիկ համբավի պատճառով կանանց չէր թույլատրվում օգտագործել այն: Ասում են, որ այդ արգելքը չէր տարածվում միայն Մարիա Մեդիչիի վրա, որն էլ հենց հաստատում էր, որ արտիճուկն իսկապես տաքացնում է էրոգեն զոնաները:

 

Արտիճուկի զամբյուղիկն ու տերեւները պարունակում են շատ թթուներ, ինչպես նաեւ բջջահյութ, որն, իհարկե, այնքան էլ լավ չէ նրանց, ովքեր աղիների բորբոքում ունեն:

 

Այն օգտակար է նրանց, ովքեր նիհարելու համար դիետաներ են պահում: Այն իր մեջ պարունակում է վիտամիններ, որոնք ընդդիմանում են վարակներին: Այն իր մեջ պարունակում է նաեւ շատ երկաթ ու կալցիում:

 

Արտիճուկի բուժական ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող կենսաբանական ակտիվ միացություններով: Դրանցից ամենակարեւորն են կոֆեիլխիաթթուներն ու դաբաղանյութերը: Բացի այդ, արտիճուկն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, ասկորբինաթթու, կարոտին, B1, B2 վիտամիններ, ինուլին եւ այլն:

 

Արտիճուկից պատրաստված ճաշատեսակները շատ օգտակար են նրանց, ում ստամոքսի թթվայնությունը բարձր է: Սակայն ստամոքսահյութի ցածր թթվայնության ու արյան ցածր ճնշման դեպքում խորհուրդ չի տրվում արտիճուկ օգտագործել:

 

Արտիճուկի թուրմն օգտագործում են նաեւ լյարդի ու լեղուղիների հիվանդության դեպքում: Իր մեջ եղած ցինարինի պարունակության շնորհիվ այն նպաստում է խոլեստերինի պակասեցմանը:

 

Արտիճուկի ծաղիկների թուրմը շատ օգտակար է մրսածության, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում: Այն նաեւ հիանալի միջոց է այրոցի, ալկոհոլը չարաշահելու արդյունքում առաջացած ընդարմության դեմ, լավացնում է մարսողությունը:

 

Արտիճուկի էքստրակտը քնելուց առաջ ընդունելիս հանգստացնում է նյարդային համակարգը: Այն կարելի է ընդունել ուտելուց հետո 1 ճաշի գդալից` օրը 2-3 անգամ: Այն կարելի է ընդունել ջրի կամ մրգահյութի հետ, խառնելով կամ առանց այդ:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. belagrotorg.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ